Բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում Հյուսիսային Կորեայում. Թրամփը վրդովված է

Բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում Հյուսիսային Կորեայում. Թրամփը վրդովված է

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել: Ինչպես հայտնել են հարավկորեական զինվորականները, հրթիռն արձակվել է Փհյոնան-Նամդո գավառից, որը սահմանակից է Փհենյանին: Հրթիռը պայթել է արձակվելուց անմիջապես հետո:

Ըստ զինվորականների տվայլների, Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռը տեղի ժամանակով 05:30-ին: Ըստ փորձագետների, հրթիռը պայթել է գործարկվելուց մի քանի վայրկյան անց, հայտնում է հարավկորեական Ռենհափ գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկվել է հրթիռի փորձարկման անհաջող փորձի մասին: «Նախագահին զեկուցվել է »,-ասել Թրամփի մամուլի քարտուղարը:

Ինքը Թրամփը գրառում է արել Twitter-ում. «Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք դրսևորեց Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ձինպինի ցանկության հանդեպ՝ հրթիռ արձակելով, թեկուզ, անհաջող: Վատ է»:

Ապրիլի 16-ին նույնպես հրթիռի անհաջող գործարկման փորձ էր արվել:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: «Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել էր նախագահը: «Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել էր Թրամփը:

ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է:

 Ուշագրավ
---