Եվրոպական We Demain-ը պատմել է, թե ինչպես է ՀՀ –ում ՏՏ երկիր կառուցվում

Եվրոպական We Demain-ը պատմել է, թե ինչպես է ՀՀ –ում ՏՏ երկիր կառուցվում

PanARMENIAN.Net - Հոդվածը, որը եվրոպական We Demain high-tech հանդեսում պատմում է Թումոյի մասին, սկսվում է մի շարք հարցերից. «Որտե՞ղ են ամենից լավ սովորեցնում երեխաներին: Ոչ ստանդարտ մոտեցումներով հայտնի Ֆինլանդիայո՞ւմ: Թե վերջերս «դպրոցական» վարկանիշերում իր ուրույն տեղը գրաված Սինգապուրո՞ւմ: Գուցե ամենալավ ուսումնական հաստատությունը ստեղծել են իրենց ժառանգների համար Կալիֆորնիայի միլիարդատերե՞րը»:

Աշխարհի լավագույն դպրոցը

Այո, լավագույն դպրոցների տասնյակում կա և ամերիկյան AltSchool-ը, որի վենչուրային կապիտալը ավելի քան 130 մլն դոլար է, որը ղեկավարում են Google-ի թոփ մենեջերները, իսկ բաժնետերերի թվում ինքը Մարկ Ցուկերբերգն է, և Սթիվ Ջոբսի դպրոցների միջազգային ցանցը, և ճապոնական Fuji նախագիծը:

Սակայն այս և գրեթե մյուս բոլոր առաջատարները գտնվում են շատ հարուստ երկրներում: Իսկ 3-միլիոնանոց Հայաստանում կարողացել են ստեղծել Թումո կենտրոնը, որը զարմացրել է եվրոպացի փորձագետներին և իրենց աչքերում գերազանցել այն ամենը, ինչ նրանք տեսել են աշխարահի այլ վայրերում:

Այնտեղ են այցելում կրթության մասնագետներ և լրագրողներ ամբողջ աշխարհից: Նույնանման հիացական արձագանքները կարելի է տեսենել արաբականա «Ալ Ջազիրայում» և ամերիկյան թերթերի էջերում: Հոդվածում ասվում է, որ հանդեսն արդեն անդրադարձել է ՀՀ հաջողություններին ՏՏ ոլորտում, սակայն երկրի նվաճումները կրթության ոլորտում էլ ավելի տպավորիչ են:

Ի՞նչ է Թումոն և ի՞նչ ստեղծարար տեխնոլոգիաներ են այնտեղ ուսումնասիրում

2011-ին բարերար Սեմ Սիմոնյանը տիկնոջ՝ Սիլվայի հետ, ստեղծեցին եզակի այդ ուսումնական կենտրոնը, որտեղ անվճար հազարավոր երեխաներ են սովորում: Երևանի արվարձանում գտնվող կանաչ գոտում կառուցված է ժամանակակից մի կառույց, որով կարող էր հպարտանալ ցանկացած տեխնոլոգիական ինստիտուտ: Այստեղ 450 աշխատատեղ կա համակարգիչներով, ամբողջությամբ կահավորված ստուդիաներ ֆոտո և տեսանկարահանումների, երաժիշտների ձայնագրությունների և փորձերի համար, սեփական կինոդահլիճը՝ նախատեսված աշակերտների ստեղծած մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտումների համար, հատուկ սենյակ համակարգչային խաղերի համար, հագեցած ամենաարդիական սարքերով, որտեղ փորձարկում են երեխաների ստեղծած տեսախաղերն ու մրցում են աշխարահի լավագույն ստուդիաների ստեղծած խաղերում:

Գլխամասում և բաժանմունքներում սովորում է մոտ 10.000 հայ աշակերտ, որից 7.000-ը Երևանում, 2.000-ը՝ Գյումրիում: Նախագիծն այնքան հաջողված է, որ այսօր նպատակ է դրված Թումոյի փոքր կենտրոններ ստեղծել 500-1000 մարդու համար Հայաստանի բոլոր նշանակալի բնակավայրերում: Այժմ այդպիսի մի կենտրոն է ստեղծվում լեռնային Կողբ գյուղում:

Թումոյական դառնալ

Հոդվածում նշվում է, որ Թումոն չի կատարում սովորական դպրոցների ու բուհերի աշխատանքը, այլ լրացուցիչ կթություն է տալիս երեխաներին:

Իսկ պետական հաստատությունները ուրախ են համագործակցել: Դպրոցականները սկսում են գիտակցել, որ գիտելիքը մեծ արժեք է, կարգապահ են դառնում, սովորում են ինքնակրթվել, հաղթահարել դժվարությունները և հասնել նպատակին: Այդպիսի երեխաների հետ աշխատելն ավելի հաճելի է ու հեշտ: Նրանք բոլորը համալսարաններ ընդունվելու նպատակ ունեն:

Թումոն չի մերժում ոչ մեկին: Եթե դուք Հայաստանի բնակիչ եք և 12-18 տարեկան եք, ապա դպրոցի դռները բաց են ձեր առջև: Ցանկացողներն այնքան շատ են, որ հերթեր են առաջնում: Օրինակ, Երևանում հարկ է լինում մոտ 2 ամիս սպասել:

Ուսումնական օրը սկսվում է 15:30-ին և մինչև երեկո 3 հերթափոխ է լինում: Առաջիկայում զբաղված կլինեն նաև առավոտյան ժամերը՝ մշակվում է բուհերի ուսանողների կրթության համալրման ծրագիր:

Ի՞նչ են այնտեղ սովորեցնում

Կրթական գործընթացը 4 հիմնական ուղղություն ունի՝ անիմացիա, վեբ-դիզայն, կինո- և տեսաարտադրություն, համակարգչային խաղերի մշակում (Animation, Web design, Filmmaking, Game development): Սակայն դա մասնագիտացում չէ, յուրաքանչյուր երեխա իր սեփական անհատական ուսումնական ծրագիրն ունի, որը կարող է ցանկացած առարկա ներառել այդ ուղղություններից: Հնարավոր «դասերի» ցանկում են՝ երաժշտություն, ծրագրավորում, ռոբոտատեխնիկա, համակարգչային անիմացիա, լրագրություն և նոր մեդիաներ, նորաձևություն, դիզայն, լուսանկարչություն, նկարչություն, անիմացիա, 2D-գրաֆիկա, 3D-մոդելավորում:

Հոդվածում ասվում է, որ այստեղ երեխաներին շատ չծանրաբեռնելու հետաքրքիր ելք են գտել: Օրինակ, JavaScript ծրագրավորման դասընթացը զուգակցվում է քիկբոքսինգի պարապմունքներով: Արդյունաբերական դիզայնի ծրագիրը չի ենթադրում միայն տեսության ուսում և համակարգչային մոդելավորում, այլ երեխաներն, օրինակ, իսկական կահույք են պատրաստում փայտից ու մետաղից:

Ինչպես լավագույն արևմտյան համալսարաններում լավագույն շրջանավարտները ներառվում են դասավանդման գործունեության մեջ, մասնակցում են նորարար բիզնեսների գործարկմանը Թումոյի բազայի վրա: Այժմ Թումոյի շրջանակում 3 ստարտափ է աշխատում, որոնք ապացուցել են իրենց կենսունակությունը և ստեղծված են Թումոյի նախկին աշակերտների կողմից. մուլտիպլիկացիայի Yelling Animation Studio-ն, ճարտարապետական և արդյունաբերական դիզայնի Ardean կենտրոնը, նոր մեդիայի Teen Media Project-ը:

Ի՞նչ են սովորեցնում

Կենտրոնում մաթեմատիկա, ֆիզիկա, օտար լեզուներ և դպրոցական այլ առարկաներ չեն դասավանդում: Չկա նաև զուտ ծրագրավորման ուղղվածություն: Անշուշտ, ուսումնական պլաններում կան HTML և CSS, ուսուցանվում են ծրագրավորման առանձին լեզուներ՝ JavaScript, PHP, Node JS: Բայց Թումոն ուղղված է պատարստելու այնպիսի մասնագետների, որոնք ստեղծում են զարգացած երկրներում շատ պահանջված ու թանկ կոնտենտ՝ համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր, ֆիլմեր և տեսահոլովակներ:

Ինչպե՞ս են սովորեցնում Թումոյում

Նորեկը սկսում է նախապատրաստական շրջանից: Երեխան էլեկտրոնային քարտ է ստանում, իր աքաունթը ուսումնական համակարգում և Թումո է այցելում շաբաթը մեկ անգամ: Սկզբից 1 ժամ է պարապում, հետո 2: Նա ստանում է անհրաժեշտ բազային գիտելիքներն ու ընտրում 4 գլխավոր ուղղություններից մեկը՝ առաջիկա 2 տարվա համար: Թումոյում ուսման ժամանակի 1/3-ը ինքնակրթման համար է նախատեսված:

Կողմնորոշիչ սեսիայից հետո սկսվում են գործանական պարապմունքները՝ Workshops: Այցելությունները դառնում են շաբաթը 2 անգամ մոտ 1 ժամ տևողությամբ:

Եվ ամենաբարձր մակարդակը վարպետության դասերն են («Learning Laboratory»), որոնք վարում են այդ ոլորտի համաշխարհային մեծությունները: Աշակերտը 2-3 շաբաթ առնվազն 2-3 ժամ աշխատում է ընտրած նախագծի շրջանակում:

Վարպետության դասերին մասնակցում են Workshops-ի 3 մակարդակն անցած ուսանողները: Վարպետության դասերի ավարտին աշակերտը պետք է դիպլոմային նախագիծ ներկայացնի: Դա կարող է համակարգչային խաղ լինել, լուսանկարների պորտֆոլիո, վեբ կայք կամ երաժշտական ստեղծագործություն:

Ընթացիկ գնահատականներ այստեղ չեն դրվում: Լինում եմ դեպքեր, երբ երեխաները չեն մասնակցում կամ ձախողում են դիպլոմային աշխատանքը, բայց շատ ավելի տիպիկ են այստեղ սովորողների համար ակադեմիական և կարիերային հաջողությունները: Թումոյի շրջանավարտների թվում կան աշխարհի առաջատար բուհերի՝ MIT, Փրինսթոնի համալսարնի ուսանողներ: Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 40 տոկոսը Թումոյի տարբեր բաժանմունքների շրջանավարտներ են:

Որտեղի՞ց են հայտնվում ապագայի ուսուցիչները

Թումոն բավարար միջոցներ ունի լավագույն մասնագետներին ներգրավելու համար: Ակնհայտ է, որ Երևանում կան բարձրակարգ մասնագետներ, սակայն որտեղի՞ց են 3D-մոդելավորման, ժամանակակից երաժշտության, վեբ-դիզայնի մասագետներ գտնվում այլ բնակավայրերում: Օրինակ, Կողբում, որտեղ մոտ 4000 մարդ է ապրում:

Հոդվածում նշվում է, որ գտնվել է շատ պարզ լուծում. Երևանի Թումոյի դասախոսները 3-4 ամիսը մեկ մեկնում են շրջանների բաժանմունքներ և մի ամբողջ ամիս դասավանդում այնտեղ: Այդպիսով, պահպանվում են միանման բարձր մակարդակի չափանիշները:

Թումոյում վարպետության դասեր են տվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են աշխարհի ամենահաջողակ մուլտիպլիկացիոն PIXAR ստուդիայի պրոդյուսեր Քեթրին Սաֆարյանը, Uber-ի առաջատր ինժեներ Րաֆֆի Քիրքորյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Halo, Marathon և Myth համակարգչային խաղերի հեղինակ Ալեքս Սերոբյանը, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը և այլոք: Նրանց բոլորի համար դա բարեգործություն է: Հրավիրող կողմը վճարում է միայն ճանապարհի և կեցության համար, ոչ մի վարձատրություն աշխատանքի համար նրանք չեն ստանում:

Գումարներ կիրթության համար. Հովանավորներ, պետընկերություններ և քրաուդֆանդինգ

Նախագծի համար առաջին 20 մլն դոլարը նվիրաբերել է բարերար Սեմ Սիմոնյնաը տիկնոջ հետ: Այդ գումարով կառուցվեց 6-հարկանի շենքը Երևանում և անհրաժեշտ սարքավորումները:

Կենտրոնը զբաղեցնում է շենքի առաջին 2 հարկը, մյուսը 4-ը ՝ հանձնվում են վարձակալությամբ ՏՏ ոլորտի ընկերություններին: Այդ գումարով ապահովվում է կենտրոնի հաջող գործունեությունը: Սակայն Երևանից դուրս գալու համար դա բավարար չէ: Սակայն Սիմոնյանի նախաձեռնությանը միացել են այլ բարերարներ և Թումոներ են հայտնվել այլ քաղաքներում:

Իսկ Գյումրիի Թումոն, օրինակ, «ժողովրդական» քրաուդֆանդինգային նախագիծ է: Գնալով այդ ցանցն ընդլայնվում է և շուտով Թումոյի բաժանմունքներ կլինեն ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում, իսկ հետո արդեն կսկսվի միջազգային էքսպանսիան: Ավելի ճիշտ արդեն սկսվել է՝ 2017-ին առաջին արտասահմանյան Թումոն կբացվի Բեյրութում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---