Հայաստանում նշում են Պարի միջազգային օրը

Հայաստանում նշում են Պարի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին:

Այս օրն իրենց մասնագիտական տոնն են նշում օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը, ժամանակակից բալետի և ազգային պարերի անսամբլները:

2011 թվականին Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը: Հենց այդ ժամանակ է մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ-ում առաջին անգամ նշվել այս տոնը:

Այն տոնվում է 1982 թվականից ի վեր Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.): Նա պատմության մեջ է մտել՝ որպես «ժամանակակից բալետի հայր»։

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Ժան-Ժորժ Նովերը պարուսույց Դյուպերի աշակերտն էր: Նախ հանդես էր գալիս որպես պարող, այնուհետև` որպես Լոնդոնի «Դրուրի Լեյն» բալետային խմբի ղեկավար: Նովերը մշակել է հերոսական բալետի և ողբերգություն բալետի սկզբունքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---