Վիրահայերը նախագահի հետ քննարկել են երկքաղաքացիության խնդիրը

Վիրահայերը նախագահի հետ քննարկել են երկքաղաքացիության խնդիրը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ապրիլի 28-ին այցելել է Ախալցխա: Նախագահը հանդիպել է քաղաքի հասարակությանը, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքական կուսակցությունների անդամներին:

Akhaltskha.net-ի հաղորդմամբ, hանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի բնակչությանը Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Նախագահը իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել սահմանադրական բարեփոխումների նախագծի այն կետերին, որոնք այս տեսքով վնասելու են երկրի ժողովրդավարությանը և որոնց շուրջ, նախագահի կարծիքով, հասարակությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը:

Հանդիպմանը Ախալցխայի քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը նախագահին ներկայացրել է Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներից մեկը՝ մասնավորապես Վրաստանի քաղաքացիությունից զրկված տեղացիների խնդիրները, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով ստացել են ՀՀ քաղաքացիություն և զրկվել Վրաստանի քաղաքացիությունից ու հիմա մերժումների պատճառով չեն կարող վերականգնել իրենց նախկին քաղաքացիությունը: Նա իր խոսքում հատուկ շեշտել է, որ երկքաղաքացիություն տրամադրելու և մերժելու հարցը ուղիղ պատկանում է երկրի նախագահին:

Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ ինքը չի տեսնում ոչ մի դժվարություն, որ տվյալ անձինք, ովքեր ծնվել են այս շրջանում, ստանան երկքաղաքացիություն:

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել դպրոցի ուսուցիչներ և հասարակական գործիչներ: Նրանց շարքում էին հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանը, Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---