Հռոմի պապ. Բոլոր կրոնները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում

Հռոմի պապ. Բոլոր կրոնները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: Այդ մասին Պապը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ գտնվում էր ապրիլի 29-ին պատմական այցով, հայտնում է Վատիկանի ռադիոն:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի առաջատար իսլամական ուսումնական հաստատություննեից մեկում՝ Ալ Ազհար համալսարանում:

Հռոմի պապը, որը մասնակցում է Կահիրեում ընթացող Խաղաղության միջազգային կոնֆերանսին, զգուշացրել է նաև պոպուլիզմի վտանգների մասին միջազգային կայունության համար:

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթ էր ունեցել հայտնի TED (Technology, Education, Design) կոնֆերանսում: Իր խոսքում Ֆրանցիսկոսը համերաշխության կոչ է արել, հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ:

Ընթերցեք նաև. Հռոմի պապը TED կոնֆերանսում հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---