Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիան»

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիան»

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը:

«Համաձայն 5651 օրենքի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տեխնիկական և իրավաբանական գնահատման արդյունքում ապրիլի 29-ից վարչական միջոցներ են ձեռնարկվում Wikipedia.org kajq-ի հանդեպ»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով:

Այդպիսի որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Թուրքիայում 5651 համարով է համարակալված «Ինտերնետ հեռարձակման կանոնակարգման և այդ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքը:

Ավելի վաղ օրենքը բազմիցս է քննադատվել ընդդիմության կողմից, քանի որ, ըստ նրա, այն ոչ միայն խախտում է խոսքի ազատությունը, այլ նաև լրջորեն սահմանափակում է տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---