Թոմաս դե Վաալ. Երևանում ԵԱՀԿ գրասենյակն աշխատում է իրավական վակուումի մեջ

Թոմաս դե Վաալ. Երևանում ԵԱՀԿ գրասենյակն աշխատում է  իրավական վակուումի մեջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ին քննադատում են, իսկ դա միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում: Նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն իր հոդվածում։

«Ճակատագրի հեգնանք՝ ԵԱՀԿ-ին քննադատում են այն ժամանակ, երբ այն այն ավելի շատ է պետք, քան երբևէ։ ևԵԱՀԿ-ն մնում է միակ միջազգային կազմակերպությունը, որը մշտադիտարկում է իրականացնում ղարաբաղյան հակամարտության գոտում»,- գրել է դե Վաալը, մեջբերում է Artsakhpress.am-ը։

Նա նշել է, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը հիմա աշխատում է իրավական վակուումի մեջ, քանի որ Ադրբեջանը վետո է դրել դրա աշխատանքի շարունակության վրա։

«Ադրբեջանը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն գերազանցել է իր լիազորությունները ՝օգնելով ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի իր գրասենյակը փակել է 2015-ին։ ԱՄՆ-ն ու մյուս երկրները Բաքվին կոչ են արել փոխել իր որոշումը։ Հույս կա , որ այդ վեճը շուտով կհարթվի»,- նշել է նա։

«Չնայած հայկական ու ադրբեջանական կողմերից սպառազինումների մեծ ծավալին՝ ԵԱՀԿ-ն այնտեղ պահում է ընդամենը 6 դիտորդ, ինչպես 1990-ականներին։ Նրանց քանակը մինչև 12 կամ 13 ավելացնելու համեստ առաջարկը, ինչին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծես համաձայնել էին 2016-ի մայիսին Վիեննայում, բախվել է դիմադրության մանրուքների պատճառով։ Մինչդեռ դա այն աչքերն ու ականջներն են, որոնք հետևում են, որ բացառեն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի կրկնությունը կամ կանխեն ավելի սարսափելի որևէ բան»,- գրել է վերլուծաբանը։

ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հարցերով միակ համընդհանուր ճանաչված կազմակերպությունն է։ Բայց դրա 2016-ի բյուջեն կազմել է ընդամենը 141 մլն եվրո, կամ ՄԱԿ-ի բյուջեի 3 տոկոսը։ Այդ գումարի 60 տոկոսը Մեծ յոթնյակի երկրներից է ստացվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրիտանիայից ու ԱՄՆ-ից։ Հայաստանն ու Ադրբեջանը տարեկան 45.000-ական եվրո են վճարում. դա ավելի քիչ է, քան Վատիկանի վճարածը։

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---