Լոռու մարզպետ. Ճանապարհները կառուցվում եմ, զբոսաշրջությունը կխթանվի

Լոռու մարզպետ. Ճանապարհները կառուցվում եմ, զբոսաշրջությունը կխթանվի

PanARMENIAN.Net - Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներ են կատարվել և մինչև հիմա էլ դրանք ընթացքի մեջ են, լրագրողներին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Պետությունը լուրջ աջակցություն է ցուցաբերում այս գործին, և ես վստահ եմ, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ավարտից հետո տուրիստների հոսքը Լոռու մարզում կավելանա», - ասել է մարզպետը՝ նկատելով, որ զբոսաշրջության, տնտեսության զարգացման նախապայմաններից մեկը որակյալ ճանապարհներ ունենալն է, գրում է Aysor.am-ը։

Լրագրողների դիտարկմանը, թե մարզային ճանապարհները վատ վիճակում են, մարզպետը պատասխանել է.

«Գիտեմ։ Ապարանից որ գալիս եք Վանաձոր, Ստեփանավանի խաչմերուկից սկսած ճանապարհների նորոգումն սկսված է։ Առաջին փուլը Վանաձոր-Թումանյան հատվածն է, դեպի Ալավերդի թունելները միասին, հետո արդեն՝ կշարունակվի դեպի Նոյեմբերյան ու Բագրատաշեն»։

Միջպետական ճանապարհների շինարարության ծրագիրը սկսվել է 2016-ին, առաջին փուլը կավարտվի 2018-ի վերջին։

Նալբանդյանի խոսքով` ճանապարհների շինարարության պատվիրատուն Տրնասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և նախարարը հաճախ գալիս ու անձամբ հետևում է շինաշխատանքներին։

«Ես ինքս էլ եղել եմ ու տեսել։ Օրինակ՝ Ալավերդի տանող թունելում նախկինում պարբերաբար խցանումներ էին լինում ու երկու մեծ մեքենա միաժամանակ չէին կարողանում անցնել այդ թունելով, իսկ այս պահի դրությամբ թունելն իդեալական սարքել են», - ասել է մարզպետը։

Կարդացեք նաև՝ Զարմինե Զեյթունցյան. Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության երկիր չէ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---