ՍԱՊԾ. Թուրքական մթերքների ներկրման վրա որևէ արգելք չի դրվել29 ապրիլի 2017 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը: «ՍԱՊԾ-ն նման որևէ արգելանք չի դրել, ուղղակի իրականացնում է խիստ սահմանային վերահսկողություն՝ անվտանգության առումով: Օրենքով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք չի գործում, այդ պատճարով սահմանային կետերում թուրքական ծագման ապրանքները ենթարկվում են հատկապես խիստ վերահսկողության. նմուշներն անցնում են լաբորատոր փորձաքննություն, ստանում սերտիֆիկատ», - PanARMENIAN.Net ին հայտնեցին ՍԱՊԾ-ի մամուլի բաժնից: Թուրքական ծագման ապրանքները ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից: Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում: Կարդացեք նաև՝ ՍԱՊԾ. Լոլիկի մոնիտորինգ է իրականացվում, անհանգստանալ պետք չէ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |