ՍԱՊԾ. Թուրքական մթերքների ներկրման վրա որևէ արգելք չի դրվել

ՍԱՊԾ. Թուրքական մթերքների ներկրման վրա որևէ արգելք չի դրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:

«ՍԱՊԾ-ն նման որևէ արգելանք չի դրել, ուղղակի իրականացնում է խիստ սահմանային վերահսկողություն՝ անվտանգության առումով: Օրենքով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելք չի գործում, այդ պատճարով սահմանային կետերում թուրքական ծագման ապրանքները ենթարկվում են հատկապես խիստ վերահսկողության. նմուշներն անցնում են լաբորատոր փորձաքննություն, ստանում սերտիֆիկատ», - PanARMENIAN.Net ին հայտնեցին ՍԱՊԾ-ի մամուլի բաժնից:

Թուրքական ծագման ապրանքները ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից:

Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:

Կարդացեք նաև՝ ՍԱՊԾ. Լոլիկի մոնիտորինգ է իրականացվում, անհանգստանալ պետք չէ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---