Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել

Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակը միջքրդական և հայ-քրդական երկխոսության գործընթացը կազմակերպելն է:

«Դրա նպատակն է իրականացնել միասնական պայքար Փոքր Ասիայի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար և հաստատել արդարության և օրենքի գերակայություն մեր ընդհանուր հայրենիքում ընդհանուր ապագայի համար»,- ասված է հայ-քրդական երկխոսության հանձնաժողովի տարածած հաղորդագրության տեքստում, որը ներկայացնում է Arevelk.am-ը:

Հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարության տեքստում հիշատակվում է այն մասին, որ «1915-1923 թվականներին թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը հանգեցրել է աղետալի կորուստների հայերի, ասորիների-արամեացիների, հույների և Փոքր Ասիայի այլ` ոչ թուրքական ծագմամբ ժողովուրդների համար, չկանխված և չպատժված ցեղասպանությունը հանգեցրեց Թուրքիայում քրդական բնակչության հենց նույն ցեղասպանական քաղաքականության հետ առերեսման»:

Աշխարհում ապրում է մոտ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում (մինչև քաղաքացիական պատերազմի սկիզբը), մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական համայնք կա: Ամենամեծ համայնքը` 1 մլն մարդ, գրանցված է Գերմանիայում:

Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին մոտ 80.000 քուրդ, այժմ նրանց թիվը կիսով չափ պակաս է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---