Լե Պենը և Դյուպոն-Էնյանը նախընտրական դաշինք կկազմեն29 ապրիլի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը որոշել են նախընտրական դաշինք ստեղծել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ: Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել են առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլյա Դյուպոն-Էնյանը համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին կպայքարենք մեր կառավարական ծրագրի համար»,-ասել է Մարին Լե Պենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ կարևոր է համարում այս քայլը և տեղեկացրել, որ նախագահական ըհնտրություններում հաղթելու դեպքում «Դյուպոն-Էնյանին կնշանակի վարչապետ»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցել է ապրիլի 23-ին, որի արդյունքում պայքարը երկրի բարձրագույն պաշտոնի համար շարունակում են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Մակրոնը հավաքել է ձայների 24.01%-ը, Լե Պենը՝ 21.30%: Ընտրությունների երկորրդ փուլը կայանալու է մայիսի 7-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |