Բաղանիսը 2 ժամ շարունակ ինտենսիվ գնդակոծվել է

Բաղանիսը 2 ժամ շարունակ ինտենսիվ գնդակոծվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության է ենթարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Բաղանիսի համայնքապետարանում:

Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ:

«Մարդկային կորուստներ կամ վիրավորներ չկան: Վնասվել են չորս տան տանիքներ, պատուհաններ, բնակիչներից մեկին պատկանող ավտոմեքենան»,- տեղեկացրեցին Բաղանիսից:

Ադրբեջանական զինուժի կողմից Բաղանիսը պարբերաբար գնդակոծվում է. ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:

Գյնդակոծվել էր ապրիլի լույս 8-ի գիշերը՝ մոտ 10 րոպե, վնասների մասին տեղեկություն չի եղել: Բաղանիսը գնդակողծել է նաև փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գյուղին վնաս չի պատճառվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---