Տավուշի համայնքներում դեղձի, արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը մասամբ ցրտահարվել են

Տավուշի համայնքներում դեղձի,  արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը մասամբ ցրտահարվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Հայաստանում գրանցվել էր ցրտահարություն: Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանը հայտնում է, որ մասնակի վնասվել են դեղձի, արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը:

«Մանրամասները դեռ չեմ կարող ասել, դեռ պետք է պարզել, սակայն մասնակի վնասվել են դեղձի, «կորոլյոկի» (արքայանարինջ) ծառերը և կարտոֆիլը: Հեկտարով չեմ կարող ասել, բայց 10-15%-ի չափով է վնասը եղել», - ասել է համայնքի ղեկավարը, գրում է Aysor.am-ը:

Տավուշի մարզի Պտղավան համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն էլ հայտնել է, որ մարզում ցրտահարության ազդեցւոթյունը բանջարանա-բոստանային կուլտուրայից է կախված: «Կուլտուրա կա, որ արդեն ցոգոլա ունեցել, կուլտուրա կա, որ ծաղիկի մեջ է եղել: Ծաղիկի մեջ եղած բույսերը սևացել են ցրտահարվելուց: Կան կուլտուրաներ, որ մի քանի օր պետք է անցնի, որպեսզի այդ ցոգոլները թափվեն և դրանից պարզ կդառնա վնասի չափը»:

Նրա խոսքով՝ գրեթե 100%-ով վնասվել է կարտոֆիլը, նաև տուժել են արքայանարինջը, դեղձը և սալորը:

Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն էլ ասել է, որ համեմատաբար քիչ քանակությամբ վնաս են կրել, վնասվել են հիմնականում արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը, քանի որ իրենց մոտ, ի տարբերություն մարզի այլ համայնքների, ցրտահարությունն ավելի մեղմ է եղել:

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---