Կենդանաբանական այգում 2016-ին 328 կենդանի է անկել

Կենդանաբանական այգում 2016-ին 328 կենդանի է անկել

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2016-ի տարեվերջի դրությամբ առկա է եղել 149 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 854: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այգու կենդանիներից 403-ը գրանցված են Բնության պահպանության մի ջազգային միության Կարմիր ցուցակում, գրում Panorama.am-ը:

2016-ին այգում ծնվել է 14 տեսակի 41 կենդանի: Նույն ժամանակահատվածում այգում անկել է 34 տեսակի 328 կենդանի, որից 240-ը ձկներ են, 57-ը թռչուններ, 27-ը կաթնասուններ: Անկած թռչուններից 24-ը գիշատիչ են, կաթնասուններից՝ 5-ը:

Այգի նախորդ տարի այցելել է 244. 600 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---