Փոխնախարար. ՀՀ-ում պատվաստման բավականաչափ բարձր ծածկույթ է29 ապրիլի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ամփոփել է ապրիլի 22-ից մեկնարկած «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթը», որն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Նրա խոսքով, Հայաստանում այսօր կա իմունիզացիայի բավականաչափ բարձր ծածկույթ. «Վակցինացիաների միջոցով երեխաների շրջանում միջինում 93-94 տոկոսով ծածկույթ է ապահովվում։ Սա մերժում է այն կարծիքը, թե ծնողները թերահավատորեն են մոտենում վակցինացիաներին։ Մեզ մոտ վերջին տարիներին անցկացված լայն իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն առնվազն 5 տարի է կարմրուկի տեղական դեպքեր չենք արձանագրում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, դրանք հիմնական մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»։ Յուրաքանչյուր տարի ապրիլին ամբողջ աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին: «Այս միջոցառման անցկացման նպատակը երկրներում բնակչության մեջ գիտելիքների, իրազեկվածության բարձրացումն է։ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում մարդկանց հիշեցրել են իմունիզացիայի կարևորության մասին»,- նշել է առողջապահության փոխնախարարը, գրում է Panorama.am-ը։ Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ իմունիզացիայի լավ արդյունքների հասնելու համար շատ հաճախ պետք է իրականացվեն նման միջոցառումներ: Նա օրինակ բերեց, որ Լատինական ամերիկայի երկրներից մեկում վակցինացիայից հրաժարումը կարող է հասցնել ծնողների ձերբակալության։ Անդրադառնալով վակցինացիաներից հետո առաջացող ռեակցիաներին, նա մանրամասնեց. «Վակցինացիայի հետևանքով ջերմություն է առաջանում, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ: Այդպիսի ռեակցիաները առաջանում են մեծամասնության մոտ, իսկ եթե ոչ կանխատեսելի ռեակցիաներ են լինում, ապա այդ դեպքում պատվաստված երեխային պետք է տանել բուժհաստատություն։ Սակայն երկար տարիների ընթացքում Հայաստանում ծանր հետևանքներ ունեցող ռեակցիաների դեպքեր չեն արձանագրվել»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |