Լիբանանի նախարարը՝ Ծիծեռնակաբերդում. Յուրաքանչյուր մարդ պետք է ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը

Լիբանանի նախարարը՝ Ծիծեռնակաբերդում. Յուրաքանչյուր մարդ  պետք է ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է: Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին»:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. «Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը»:

Լիբանանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---