Հարությունյան եղբայրները՝ Ուկրաինայի Գավաթի սինքրոն ջրացատկի բրոնզե մեդալակիրներ

Հարությունյան եղբայրները՝  Ուկրաինայի Գավաթի սինքրոն ջրացատկի բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշել է, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով.

«Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»:

Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնել է, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածի պատճառով, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Կարդացեք նաև՝ Հայ ջրացատկորդները համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---