Հայաստանը նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը

Հայաստանը նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 1-ին նշում են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Հայաստանում օրը պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային:

Օրվա պատմության հիմքում 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները կազմակերպած գործադուլն է: Նրանք պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով:

1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:

ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Սակայն հետագայում տոնը վերականգնվել է և կոչվում է Աշխատանքի օր:

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել օրվա կապակցությամբ։ Շնորհավորելով բոլոր աշխատավորներին՝ նածագահը նշել է.

«Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:

Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---