«Երևանի նորաձևության շաբաթը» կբացի Վյաչեսլավ Զայցևը

«Երևանի նորաձևության շաբաթը» կբացի Վյաչեսլավ Զայցևը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-14-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթը», որը կանցնի Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Այդ մասին հայտարարել է AFD-International fashion day fashion-ընկերակցություն հիմնադիր և կազմակերպիչ Նաիրա Նիազյանը:

Ըստ նրա, Նորաձևության երևանյան շաբաթը կբացի ռուսական նորաձևության հայտնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը:

Բացի այդ, իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում կլինեն Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari Couture Paris բրենդը:

Ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում: Նորաձևության հավաքածուներից բացի, կներկայացվեն նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր:

AFD-International fashion day-ը եզակի հարթակ է, fashion-ընկերակցություն ամբողջ աշխարհի դիզայներներ-մոդելավորողների բրենդերի ցուցադրության համար:

Ավելի վաղ Մոսկվայում, «Էստետ» ոսկերչական տանը տեղի է ունեցել AFD-International fashion day-2017-ի գարնանային ցուցադրությունը: Իրենց նոր, նաև դեբյուտային, հավաքածուներն են ցուցադրել ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնցից շատերում գործում են հարթակի ներկայացուցչությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---