The Guardian. Քրդերի և ԱՄՆ ջերմ հարաբերությունները նպաստում են լարվածության աճին թուրքական սահմանին

The Guardian. Քրդերի և ԱՄՆ ջերմ հարաբերությունները նպաստում են լարվածության աճին թուրքական սահմանին

PanARMENIAN.Net - Քրդերի և ԱՄՆ միջև ջերմ հարաբերությունները նպաստում են լարվածության աճին թուրքական սահմանին: Այդպիսի կարծիք է հայտնել բրիտանական The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովն իր հոդվածում: «Չնայած Թուրքիայի կողմից աճող բացասական արձագանքներին, Վաշինգտոնը շարունակում է ի դեմս քրդերի անփոխարինելի դաշնակիցների տեսնել ԻՊ դեմ պայքարի հաջորդ փուլում՝ Ռաքքայի ուղղությամբ գործողությունների ժամանակ»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա:

Ապրիլի 25-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: ՄինչդեռԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում սպառնում էին ամերիկացի զինվորականներին, որոնք գտնվում են այդ տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---