Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում հայ կա 1 մայիսի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թաիլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում: Վայրէջքից առաջ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքից տուժածների թվում նաև հայազգի ուղևոր կա: Տուժածների հրապարակված ցուցակում կա 1982թ. ծնված Տատյանա Ավետիսյանի անունը: Այդ տեղեկատվությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: «Այժմ պարզում ենք նրա քաղաքացիությունը», - նշել է Տիգրան Բալայանը: Ըստ ավիաընկերության տվայլների, տուժել է 25 մարդ, 14-ը մնում է հիվանդանոցներում, 11-ին արդեն դուրս են գրել: Վնասվածքները հիմնականում կոտրվածքներ են: Ըստ հայտնի տեղեկությունների, տուժել են այն ուղևորները, որոնք ամրացված չեն եղել ամրագոտիներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինքնաթիռը հայտնվել է կարճաժամկետ ուժեղ տուրբուլենտության գոտում: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վայրէջքից 40 րոպե առաջ: Ըստ ավիաընկերության, այդ երևույթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն առաջանում է ոչ թե ամպերում, այլ պարզ երկնքի պայմաններում և ռադիոտեղորոշիչը չի կարող որսալ նրա մոտեցումը: Նման պայմաններում, անձնակազմը չի կարող նախապես զգուշացնել ուղևորներին, որ անհրաժեշտ է զբաղեցնել իրենց տեղերը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |