Մոսուլում ԻՊ գերությունից 36 եզդի է ազատվել

Մոսուլում ԻՊ գերությունից 36 եզդի է ազատվել

PanARMENIAN.Net - Մոսուլում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գերությունից 36 առևանգված եզդի է ազատվել:

Քրդստանի տարածաշրջանային կառավարության Առևանգված եզդիների փրկության վարչության ղեկավար Հուսեյն Քաիդին հայտարարել է, որ 36 եզդի է փրկվել՝ կանայք ու երեխաներ, որոնք արդեն միավորվել ընտանիքներին Սինջարում:

Նա հավելլե է, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետի աջակցությամբ ջիհադականների գերությունից գրեթե 2900 եզդի է ազատվել: Այնուամենայնիվ, ևս հազարավոր մարդիկ են մնում ԻՊ գերության մեջ: Նրանց փրկելու համար մեծ ջանքեր են գործադրվում, հայտնում է Kurdistan.ru-ն:

Ինչպես ասել է Կասիմ Շեշուն, որը փեշմերգա ուժերի հրամանատարն է Սինջարում, ազատված եզդիներին առևանգել էին Սինջարի Թել Բանաթ շրջանից:

2014-ի օգոստոսին ծայրահեղական գրոհայինները 6413 եզդի է էին առևանգել Իրաքի հյուսիսում, երբ այդ տարածքեը գրավեցին ԻՊ զինյալները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանում, Շենգալի (Սինջար) շրջանում 30 եզդու եղբայրական գերեզման է հայտնաբերվել: Ըստ Հայրենասիրական միության տվյալների, 2014-ի օգոստոսին Շենգալի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստական է դարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---