Երևանի «Թենիսի հայկական սփյուռքի գավաթին» 40 մարզիկ է մասնակցում

Երևանի «Թենիսի հայկական սփյուռքի գավաթին» 40 մարզիկ է մասնակցում

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Թենիսի հայկական սփյուռքի գավաթի» մրցաշարը։

Արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվող մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ:

40 մարզիկ՝ 20 զույգով, մեծահասակների խմբում պայքարելու են հաղթական գավաթի համար, տեղեկացնում է քաղաքապետարանը:

12-րդ առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, որի նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---