Wikipedia-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը 1 մայիսի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման Wikipedia-ի արգելափակմանը: Թեմայի վերաբերյալ Twitter-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին՝ իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»: Իսկ Wikimedia Community-ի Թուրքիայի օգտատերերի խումբը (Wikimedia Topluluğu Kullanıcı Grubu Türkiye) իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք այսօր ցավով նկատեցինք, որ Թուրքիյում ժամը 08:00-ից արգելափակվել են Wikipedia-ի բոլոր լեզուների, այդ թվում՝ թուրքերեն բաժինները: Wikipedia-ի բոլոր նախագծերը ղեկավարող Wikimedia հիմնադրամը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ և քննարկումներ է վարում, թուրքական Birgün.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման առթիվ իր մտահոգություններն է հայտնել նաև «Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը»՝ հիշեցնելով, որ այս խոշորագույն օնլայն հանրագիտարանը լայնորեն օգտագործվում էր հատկապես թուրք երիտասարդության կողմից: Հիմնադրամը կոչ է արել անհրաժեշտության դեպքում արգելափակել միայն խնդրահարույց հոդվածները՝ զերծ մնալով միլիոնավոր օգտատերերի տեղեկատվության հասանելիութան սահմանադրական իրավունքը ոտնահարելուց: Կառույցը հույս է հայտնել, որ Թուրքիայի պատասխանատու մարմինները կուսումնասիրեն այս խնդիրը և շուտափույթ լուծում կգտնեն: Թուրքիայում Wikipedia-ն արգելափակվել էր ապրիլի 29-ի վաղ առավոտյան: Այս մասին համապատասխան դատական որոշում չի կայացվել, բայց Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) տեղեկացրել է, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |