«Թղթե տնակի» նոր եթերաշրջանի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

«Թղթե տնակի» նոր եթերաշրջանի թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Թղթե տնակի» նոր 5-րդ եթերաշրջանի թրեյլերը:

Թրեյլերում Քևին Սփեյսիի կերպարը՝ Ֆրենսիս Անդերվուդը, հաշվում է 2016-2023թ. ընկած տարիները քառամյակներով՝ նախագահական ժամկետով, հայտնում է Gazeta.ru-ն Just jared-ի վրա հղումով:

«Թղթե տնակի» նոր եթերաշրջանը կմեկնարկի մայիսի 30-ին:

«Թղթե տնակ» սերիալն առաջին անգամ ցուցադրվել է Netflix-ում 2013-ի փետրվարին: Դա BBC-ի համանուն շոուի ադապտացիան է, որի հիմքում Մայքլ Դոբսի վեպն է: 2015-ին սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: Գլխավոր դերերում են Քևին Սփեյսին և Ռոբին Ռայթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---