Իրաքցի եզդիները բարդություններ ունեն Հայաստանում ինտեգրման հարցում

Իրաքցի եզդիները բարդություններ ունեն Հայաստանում ինտեգրման հարցում

PanARMENIAN.Net - «Թոմսոն ռեյթեր» պարբերականը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրաքցի եզդիները, որոնք հեռանալով Սինջարից, ապաստան են գտել տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայաստանում մեկ դարից ավելի բնավող 35.000 եզդիներին միացել են նաև Իրաքից փախած եզդի ընտանիքներ՝փրկվելով «Իսլամական պետության» զինյալների հետապնդումներից:

Հոդվածն անդրադառնում է նորեկներից մեկին. Արան, որը չի ցանկացել իր ամբողջական անունը նշել, բազում դժվարությունների է հանդիպել Հայաստանում: «Մենք կարծում էինք, որ խաղաղություն կգտնենք այստեղ, բայց դժվարությունները շատ են: Այստեղ կարծում են, որ մենք շատ տարբեր ենք, որ մենք արդեն իսկական եզդիներ չենք»,-ասել է Արան:

Հայաստանցի եզդիները կարծում են, որ իրենց եղբայրները Սինջարից չափազանց երկար ժամանակ են եղել Իրաքի իսլամական ավանդույթների ազդեցության տակ և փոխվել են:

«Մեր ապրելակերպը նրանց ապրելակերպից շատ է տարբերվում: Նրանք արդեն մահմեդականներ են: Մենք վախենումենք, որ նրանք անկայունություն և ահաբեկչություն կբերեն մեր տներ»,-ասել է հայաստանաբնակ եզդի Սևակ Մուրադյանը: Փորձելով հարթել ինտեգրման դժվարությունները՝ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել Իրաքից դուրս գտնվող եզդիների ամենամեծ տաճարի կառուցմանը՝ հարգելու համար Սինջարում զոհվածների հիշատակը և հայաստանաբնակ եզդիների պատվին:

2014-ի օգոստոսին Սինջարի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստակ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---