Դպրոցներում դրամահավաքությունը բացառելու համար հսկողություն է սահմանվել

Դպրոցներում դրամահավաքությունը բացառելու համար հսկողություն է սահմանվել

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով սահմանվել է խիստ հսկողություն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:

Հսկողությունը սահմանվել է ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում:

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացման վերաբերյալ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---