Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը՝ շախմատի աշխարհի վետերանների  առաջնության փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Հունաստանում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում, Հայաստանի ընտրանին 15 միավոր վաստակելով փոխչեմպիոն է հռչակվել:

Հավաքականի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը: Անգլիայի առաջին հավաքականը 14 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Առաջնությունն անցկացվում էր երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր մրցաշարին:

Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթել է Արտաշես Մինասյանը, իսկ մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Հայկական թիմի անդամները արժանացել են նաև անհատական մեդալների. Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը իրենց խաղատախտակների վրա նվաճել են արծաթե մեդալներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---