Մոլորակի ամենահզոր երկրաշարժի ժամկետն ու վայրը կանխատեսվել են

Մոլորակի ամենահզոր երկրաշարժի ժամկետն ու վայրը կանխատեսվել են

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի և չիլիացի սեյսմագետները կանխորոշել են, որ առաջիկա մի քանի տասնամյակում Չիլիի Սանտյագոի քաղաքի շրջանում տեղի կունենա մոլորակի հզորագույն երկրաշարժը: Ստորգետնյա ցնցումների նվազագույն մագնիտուդը, ըստ գնահատականների, կկազմի 8.3: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters հանդեսում:

Հարավային Ամերիկայում երկրաշարժի պատճառ կարող է հանդիսանալ Նասկա օվկիանոսային հարթակի սուզումը Հարավամերիկյան պլատֆորմի տակ, որը կատարվում է տարեկան 8 սմ արագությամբ: Սանտյագոյի շրջանում գործընթացն արգելակվում է լիտոսֆերային հարթակների միջև շփման հետևանքով՝ օվկիանոսային երկրակեղևի սուզման ընթացքի 4,5 մ դանդաղումը յուրաքանչյուր 70 տարին մեկ չեզոքացվում է հզոր երկրաշարժերի միջոցով:

Երկրաշարժի էպիկենտրոնը ենթադրաբար լինելու է Վալպարաիսո քաղաքում, որը Չիլիի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա է: 2017-ին երկրաշարժի հավանականությունը 3 տոկոս է գնահատվում, ինչը նորմայից 2-3 անդամ ավելի է: Ժամանակի հետ աղետի ռիսկերը կաճեն, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 2015-ի սեպտեմբերին Իլյապել քաղաքի արվարձանում տեղի ուենցած երկրաշարժի տվյալները, որի մագնիտուդը 8,3 էր: Վերջին հարյուրամյակում հզոր երկրաշարժերն Իլյապելում տեղի են ունենում 60-80 տարին մեկ:

Մարդկության պատմության ամենահզոր երկրաշարժը ևս տեղի է ունեցել Չիլիում, 1960թ. մայիսի 22-ին Սանտյագոյից դեպի հարավ 570 կմ հեռավորության վրա: երկրաշարժի մագնիտուդը եղել է 9,5: Զոհվել է մոտ 6 000 մարդ, որոնց մեծ մասը զոհվել է ցունամիի հետևանքով։ Վնասը տարբեր հաշվարկներով կազմել է մինչև 1.5 միլարդ դոլար։ Երկրաշարժի հետևանքով առաջացել է ցունամի, որը վնաս է պատճառել Հավայան կղզիների Հիլո քաղաքին, իսկ ալիքները հասել են մինչև Ճապոնիա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---