3 մայիսի 2017 - 13:06 AMT
Հետազոտություն. Արյան խումբը կարող է ազդել սրտի նոպայի ռիսկի վրա

Գիտնականները պարզել են, որ 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբի արյունով մարդիկ ավելի են հակված սրտանոթային հիվանդությունների, քան 1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ: Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականների խումբը Թեսա Քոուլի գլխավորությամբ կարծում է, որ բժիշկները, գնահատելով առողջության ռիսկերը, պետք է հաշվի առնեն նաև հիվանդի արյան խումբը:

Հետազոտությունը ներկայացվել է Փարիզում Եվրոպական սրտաբանական ընկերակցության անդամների ամենամյա հանդիպմանը:

Կան նաև ռիսկի գործոններ, որոնց դեմ պետք է պայքարել՝ սխալ սննդակարգը, ծխելու գործոնը և չմարզվելը: Կան նաև ռիսկի գործոններ, որոնք անհնար է փոխել՝ տարիքը, սեռը, ընտանեկան պատմությունը, հիմա նաև արյան խումբը, գրում է Medportal.ru-ն:

Քոուլն ու նրա կոլեգաները եկել են այդ եզրակացության, վերլուծելով սրտանոթային հիվանդությունների, այդ թվում սրտի նոպայի և սրտի անբավարարության և արյան խմբերի մասին աշխատությունների մեթավերլուծության միջոցով: Տվյալները ներառում են ավելի քան 1,3 մլն մեծահասակի տվյալ:

Գիտնականներն առանձնացրել են 771.113 մարդու, որոնք արյան խումբն 1-ը չէր, և 519.743 մարդու, որոնց արյան խումբը 1-ն է: Արյան ոչ 1-ին խմբով մարդկանց 1,5% (11 437) ունեցել էր սրտի նոպա կամ սինդրոմ: Իսկ 1-ին խմբով մարդկանց մոտ այդպիսիք 1,4% (7 220) էին: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց արյան խումբը 1-ինը չէ, սրտային նոպայի ռիսկը 9 տոկոսով ավելի է, 9 տոկոսով ավելի է նաև սրտանոթային հիվանդությունների և սրտի կաթվածի հավանականությունը:

Բացի այդ, այն մարդիկ, որոնց արյունը 1-ին խմբի չէ, հատկապես 2-րդ խմբի արյուն ունեցողների մոտ, սովորաբար, խոլեստերինի մակարդակն ավելի բարձր է, իսկ դա ռիսկի հայտնի գործոն է: