3 մայիսի 2017 - 14:15 AMT
Հայկական 3 ֆիլմ՝ Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում

Կաննի կինոփառատոնի Short film corner արտամրցութային ծրագրում Հայաստանից 3 ֆիլմ է ներկայացված. «Հրանտ Նազարյանց», «Գիշերային պատմություն» և «Մասնիկ» ֆիլմերը:

70-րդ Կաննի կինոփառատոնը կանցնի մայիսի 17-28-ը: Հիմնական ծրագրում ֆիլմեր են ընդգրկված 29 երկրից:

Գրիգոր Հարությունյանի «Հրանտ Նազարյանց» ֆիլմը հայ պոետ Հրանտ Նազարյանցի մասին է, որը 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայից տեղափոխվում է իտալական Բարի և դառնում է Իտալիայի ազգային բանաստեղծ: 1920-ին նա օգնել է ավելի քան 200 հայ փախստականի հասնել Բարի և հիմնավորվել այնտեղ, հիմնել է Նոր Արաքս գյուղը, որտեղ բացել է նաև գորգագործական կոմբինատ:

Էլեոնորա Աբովյանի «Գիշերային պատմությունը» 2-րոպեանոց անիմացիոն մուլտֆիլմ է տարօրինակություններով ընտանեկան զույգի՝ տեր և տիկին Բոկլիի մասին, որը ռուսալեզու է, սակայն ներկայացնում է Հայաստանը:

Նարեկ Սարգսյանի «Մասնիկ» փաստագրական ֆիլմը ևս հայտագրված է Հայաստանից: Ֆիլմի գործողությունը ծավալվում է փոքր հայկական գյուղում: Ռեժիսորը գյուղի բնակիչների հետ զրույցների միջոցով անդրադառնում է սոցիալական և ազգայինն խնդիրներին, մարդկանց հուսահատ վիճակին և շարունակական արտագաղթին:

2016-ին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայացված էր Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» ֆիլմով, որը Eurochannel հեռուստաալիքը ընտրել էր միջազգային ցուցադրության համար: Հետագայում «Բրավիստը» նաև Օսկարի առաջադրվեց: