Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը![]() 5 մայիսի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը: ՀԱԵ Սանկտ Պետերբուրգի թեմի «Վերնատուն» հայ-ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ազգությամբ հայ բժիշկների առաջին հավաքը: Ընկերակցության ստեղծման նպատակը լինելու է որակյալ բուժօգնության տրամադրումը թեմի անդամներին և Պետերբուրգում սովորող հայ ուսանողներին: Հավաքը բացել է հայտնի նյարդային վիրաբույժ, Պոլենովի անվան ԳՀԻ մանկական բաժանմունքի վարիչ Վիլյամ Խաչատրյանը: Նախագիծը կհամակարգեն նյարդային վիրաբույժ, գիտությունների թեկնածու Հովհաննես Հակոբյանը և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, անոթային վիրաբույժ Արթուր Ապրեսյանը: Ընկերակցության առաջնային նպատակներն են ամբուլատոր ախտորոշումը, ստացիոնար հետազոտությունը, բուժումը պետական կլինիկական հիվանդանոցներում, բարեգործական և սոցիալ-բժշկական օգնության վերականգնումը Պետերբուրգի թեմում: ![]() ![]() Այն գտնվում է ՄԱԿ գրասենյակի մոտակայքում Զեկույց է հրապարակել 1915-ին թուրքերին մատակարարվող գերմանական զենքի մասին Միջոցառումն անցկացվել է ապրիլի 4-ին Բրյուսելում եվրոպական EPC վերլուծական կենտրոնի կողմից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |