Տարեսկզբից ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3%-ով

Տարեսկզբից ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

2017-ի ապրիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 25.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

2017-ի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով, ասվում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը 334.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---