Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն է սպասվում

Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն է սպասվում

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն, իսկ ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով: Այդ մասին հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ մայիսյան Եռատոնին նվիրված՝ տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են:

Նա հայտնել է, որ զորամասերում արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Մայիսի 6-ին հանդիպումներ են նախատեսված կրթօջախներում: Նախարարը նշել է նաև, որ շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն, հայտնում է Արցախպրես-ը:

Մայիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, որոնք առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ:

Մնացականյանը հավելել է նաև, մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ կդրվեն. հարգանքի տուրք կմատուցվի ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Ընթերցեք նաև. ԱՀ ՊՆ. ԼՂ հիմնահարցն ուժի դիրքերից լուծելու հակառակորդի փորձերը ձախողվելու են

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---