ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսում է Երևանում կազմակերպության գրասենյակի փակման համար

ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսում է Երևանում կազմակերպության գրասենյակի փակման համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա).և Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ համաձայնություն ձեռք չի բերվել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատի երկարացման հարցում:

«Ցավոք, չնայած մեր տևական և մեծ ջանքերին, ԵԱՀԿ Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացման և գրասենյակի կարևոր աշխատանքը շարունակելու հարցում: ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել մանդատներ տրամադրել ԵԱՀԿ դաշտային առաքելություններին և անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նրանք կարողանան իրականացնել կարևոր ծրագրերը»,-ասել է Մուտոնենը:

Վիգենինը կարևորել է երևանյան գրասենյակի աշխատանքն ինչպես ՀՀ, այնպես էլ կազմակերպության համար՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում ընթացող գործընթացներին: «Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումից հետո, վերջին տարիներին Երևանի գրասենյակը ուներ ինչպես խորհրդանշական, այնպես էլ կարևոր գործնական նշանակություն: Անձամբ ինձ գրասենյակը օգնել է դիվանագիտական այցերի ժամանակ և հուսով եմ, որ մինչև գրասենյակի փակումը եղած միջանկյալ շրջանը կօգտագործվի փոխզիջում գտնելու համար, որպեսզի երկիրը կարողանա վայելել նրա աջակցությունը»,-ասել է Վիգենինը:

Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---