Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել

Հայաստանում վճարովի ճանապարհներ կարող են հայտնվել

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող են հայտնվել վճարովի ճանապարհներ:

Այս մասին է հայտարարել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի խոսքերով, վճարովի ճանապարհները լինելու են այլընտրանքային՝ անվճարների պահպանմանը զուգահեռ:

«Մասնավորապես, քննարկվում է դեպի հանրապետության հարավ` Սիսիան-Ագարակ գնացող հատվածում ունենանք վճարովի ճանապարհ... Անվճարի և վճարովիի ժամանակային տարբերությունը այդ հատվածում կլինի 3-ից 3,5 ժամ», - ասել է նա:

Այս պահին ՀՀ-ում վճարովի ճանապարհներ չկան: Նմանատիպ ծրագրեր են մշակվում նաև Ադրբեջանում ու Վրաստանում, իսկ ԵՏՄ երկրներից վճարովի ճանապարհներ կան ՌԴ-ում, Բելառուսում ու Ղազախստանում:

Կարդացեք նաև. Նախարար. Գծատերեր չենք ունենա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---