Ալեն Դելոնը նկարահանվում է իր կարիերայի վերջին ֆիլմում

Ալեն Դելոնը նկարահանվում է իր կարիերայի վերջին ֆիլմում

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կավարտի իր կինոկարիերան՝ ռեժիսոր Պատրիս Լեկոնտի ֆիլմում նկարահանվելուց հետո:

«Դա իմ կարիերայի վերջին ֆիլմը կլինի: Ինչպես բռնցքամարտիկը չի ցանկանում չափից առավել կռվել, այնպես էլ ես չեն ուզում ավելորդ ֆիլմում նկարահանվել»,-ասել է 81-ամյա դերասանը: Ինչպես պատմել է Դելոնը, վերջին կինոնկարը սիրային պատմություն է, որտեղ նրա տարիքի հերոսը պատահաբար հանդիպում է 50-ամյա մի կնոջ, որի դերը կատարում է Ժուլյետ Բինոշը, գրում է ՏԱՍՍ-ը Belga գործակալության վրա հղումով:

Դերասանը նշել է, որ կցանկանար նկարահանվել Սոֆի Մարսոյի հետ, սակայն, նա այլ պլաններ ուներ: Վերջին անգամ Դելոնը հայտնվել է էկրաններին գրեթե 10 տարի առաջ «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում:

2012-ին Ալեն Դելոնն այցելել է Հայաստան «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով: Իր խոսքերով նա մեծ անակնկալի է եկել՝ տեսնելով, որ Հայաստանում իրեն այդքան մեծարում են. «Առաջին անգամ եմ Հայաստանում, այսօր հանդիպեցի Հայաստանի նախագահի հետ և նրան էլ ասացի, որ մինչ այժմ տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են: Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց նույնիսկ նա այդ մասին ինձ չի ասել»,-մամուլի ասուլսիսի ժամանակ ասաց դերասանը:

 Ուշագրավ
10 էպիզոդից կազմված ֆիլմը պատմելու է Թարգարյենների մասին
Երաժիշտը նշել է, որ իր արվեստը իրանցի, ամերիկացի և հայ ժողովուրդների համար է
«Իռլանդացին» ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»
2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են