Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել

Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի և Երևանի օդանավայականների միջև հնարավոր է՝ ուղիղ չվերթներ իրականացվեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքը: Նշվում է, որ հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա բացի ճանապարհորդների ժամանակը խնայելուց, հարմարավետությունից, նաև զգալի կխթանի զբոսաշրջությունը, բիզնես ճանապարհորդությունների թվի մեծացումը, ապրանքափոխադրումների ընդլայնումը և կնպաստի ԱՄՆ-Հայաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացմանը:

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի և գործադիր տնօրենի տեղակալ և արտաքին կապերի գծով տնօրեն Թրևոր Դեյլիի հետ քննարկումները, կայքի հաղորդմամբ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի և «Զվարթնոց» օդանակավակայանի միջև ուղիղ չվերթներ մեկնարկելու վերաբերյալ դրական և կառուցողական գաղափարներ փոխանակելու հնարավորություն են տվել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննարկումներում ներկայացրել են նախագահ Ռաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Վերջինս նշել է, որ ուղիղ չվերթների գաղափարը համահունչ է նաև Լոս ԱՆջելեսի օդանավակայանի զարգացման տեսլականի հետ, որով նախատեսում են մոտ $5 մլրդ-ի ներդրում իրականացնել, ավելացնել ուղիղ չվերթների քանակն ու ուղղվածությունը՝ օդանավակայանը դարձնելով կարևոր միջազգային զբոսաշրջային հանգույց:

«Մենք ողջունում ենք մեր կառուցողական համագործակցությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի ղեկավարության հետ և գնահատում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու պատրաստակամությունը», - ասել է Ռաֆֆի Համբարյանը:

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668.589 մարդ, որը 28.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Կարդացեք նաև՝ Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---