Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկը, որը բուժում էր ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մայիսի 6-ի առավոտյան մահացել է: Տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նորածին աղջնակի վիճակը մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը կրիտիկական է դարձել և լուսադեմին նա մահացել է:

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Կարդացեք նաև՝ Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---