Հնգյակից ևս մեկ աղջիկ է մահացել

Հնգյակից ևս մեկ աղջիկ է մահացել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցային համալիրից:

Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Ինչ վերաբերում է հնգյակի մյուս երկու աղջկան և տղային, նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Աղջիկների մոտ ևս դրական դինամիկա չի նկատվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---