ՊԵԿ ղեկավար. Ադրբեջանական խնձորը չի նկատվել, որովհետև կաշառք են տվել11 մայիսի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական խնձորը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծելու հարցում մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, որը կաշառվելով թողել է՝ խնձորը մտնի հանրապետություն, այլև՝ կաշառողը, խնձոր ներկրողը, ինչպես նաև այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը՝ երևույթը գնահատելով «շատ բացասական»: «Ես թե մեր աշխատողների, թե ներմուծողների, թե վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում», - ասել է նա: Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ սահմանին ներկրվող «Իգլան» մաքսայինում նկատվել է, իսկ խնձորները՝ ոչ, Վարդան Հարությունյանը պատասխանել է՝ «Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»: Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ի կողմից կատարված միջոցառումների արդյունքում այդ դեպքը բացահայտվել է, գործն էլ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում: «Այսօր ես չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ նրանց մեղքն ապացուցված չէ, քննության փուլում է»,- նշել է Հարությունյանը: Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |