ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները

PanARMENIAN.Net - Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) հայտարարում է ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները ձեռք բերելու մասին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով:

ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաև ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---