Զանգվածային հարսանիք Հալեպում. 30 զույգ է ամուսնացել (վիդեո)

Զանգվածային հարսանիք Հալեպում. 30 զույգ է ամուսնացել

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում, որը վերադառնում է խաղաղ կյանքի, վերջին 6 տարում առաջին անգամ զանգվածային հարսանիք է կազմակերպվել: Ամուսնացել է միանգամից 30 զույգ: Ամուսնացել են Սիրիայի բանակի զինծառայողներն ու նրանց ընտրյալները:

Հարսանեկան թափորը մոտոցիկլավարների ուղեկցությամբ անցել է գլխավոր փողոցներով և մի ամբողջ թաղամաս է զբաղեցրել, գրում է 1tv.ru-ն:

Հարսանիքը Սիրիայում բավականին ծախսատար է, ուստի երիտասարդ զույգերին աջակցել է Սիրիայի կառավարությունը: Փեսացուները արարողությանը ժամանել են անմիջապես առաջնագծից, ուստի կոստյումների փոխարեն համազգեստ էին կրում: Հալեպի միջնաբերդ հարսնացուներին ձեռքերի վրա են տարել՝ դա ավանդույթ է: Աղջիկները հատկապես երկար էին պատրաստվել՝ ճոխ զգեստներն իրենց ձեռքով են կարել մի քանի ամիս շարունակ: Իսկ տոնակատարությունը կտևի գրեթե մեկ շաբաթ:

Զանգվածային հարսանիքն արդեն անվանել են նոր հույսի և հաղթանակի խորհրդանիշ:

Ավելի վաղ Հալեպի իշխանությունները սկսեցին փախստականներին Ջիբրին ճամբարից վերադարձնել իրենց գյուղերը, որոնք ազատագրվել են ԻՊ գրոհայիններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---