Ջեքի Չանն ու Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր ֆիլմում

Ջեքի Չանն ու Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր ֆիլմում

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասաններ Ջեքի Չանն ու Սիլվեսթր Ստալոնեն միասին կնկարահանվեն նոր մարտաֆիլմում:

Կինոֆիլմի ռեժիսորը կլինի Սքոթ Վոգը, հայտնում է ՏԱՍՍ-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:

«Էքս-Բաղդադ» (Ex-Baghdad) կինոնախագծում Չանն ու Ստալոնեն գլխավոր դերերը կկատարեն: Ֆիլմը կպատմի հատուկ նշանակության ուժերի երկու նախկին մարտիկի մասին, որոնք Բաղդադում ուղեկցում են «մահվան ճանապարհով» քաղաքացիական մի խումբ անձանց մինչև անվտանգ «Կանաչ գոտի»:

Հեղինակները հուսով են, որ կինոֆիլմը ուշադրության կենտրոնում կհայտնվի ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև այլ երկրներում, քանի որ 63-ամյա Չանը և 70-ամյա Ստալոնեն նախկինի պես մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում:

Ֆիլմի բյուջեն 80 մլն դոլար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---