Լոնդոնում գողացել են Հարի Փոթերի մասին Ռոուլինգի նոր ձեռագիրը

Լոնդոնում գողացել են Հարի Փոթերի մասին Ռոուլինգի նոր ձեռագիրը

PanARMENIAN.Net - Լոնդոնում գողացել են Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերի» նոր ձեռագիրը: Ձեռագրի տեքստը բաղկացած է 800 բառից: Ռոուլինգը շարադրել է այն փոստային բացիկի երկու կողմում: Ինչպես պարզաբանել է ինքը գրողը, ձեռագիրն ավարտվում է հետևյալ արտահայտությամբ. «Փրիկվելից, որի վրա ես չեմ աշխատում, բայց զվարճալի էր», հայտնում է dni.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Բացիկի վրա գրված «փրիկվելում» իրադարձությունները զարգանում են հայտնի հրաշագործ Հարիի Փոթերի ծնվելուց 3 տարի առաջ:

Բացիկը անհետացել էր, երբ Ռոուլինգին կողոպտել էին Բիրմինհեմում: Ոստիկանությունը ենթադրել է, որ ոճրագործները նման մի բան էին փնտրում: Իրավապահները պաշտոնապես զգուշացրել են երկրպագուներին, որ գողերը շուտով կարող են փորձել արժեքավոր ձեռագիրը վաճառքի հանել: «Խնդրում ենք բոլորին, ով վաճառքում կտեսնի այն, անպայման կապ հաստատել ոստիկանության հետ»,-հայտարարել են նրանք:

Ավելի վաղ Ռոուլինգը բազմիցս էր ասել, որ մտադիր չէ այլևս աշխատել Հարրի Փոթերի աշխարհի մասին գրքերի վրա: «Այդ պատմությունն ավարտին է հասել»,-ասում էր գրողը: Սակայն 2016-ին Լոնդոնի Palace թատրոնում տեղի ունեցավ «Հարրի Փոթերն ու անիծված մանուկը» պիեսի բեմադրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---