Վիտալի Նաումկին. Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անհրաժեշտ է, հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ, Ռուսաստանի Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: «Ես չէի ցանկանա սկսել Մինսկի խմբի քննադատությունից: Մեր ձեւաչափը ոչ մի կերպ չի փոխարինում ՄԽ շրջանակներում ընթացող գործընթացները: Այդ երկու ձեւաչափերը լրացնում են միմյանց` եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է միջպետական դիվանագիտության շրջանակներում, ապա Դարտմուտի կոնֆերանսը ձգտում է երկխոսություն կազմակերպել երկու հակամարտող կողմերի մակարդակով: Բացի այդ, Դարտմուտի կոնֆերանսի ձեւաչափին մասնակցում է Լեռնային Ղարաբաղը, եւ «մենք գտնում ենք, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվի, քանի որ, ի վերջո, դիմակայում են Ադրբեջանն ու Ղարաբաղը»,-հայտարարել է ռուս փորձագետը` նշելով, որ պետությունների մակարդակով կնքված ցանկացած պայմանագիր իրականացնում են այնտեղ բնակվող մարդիկ, եւ եթե դիվանագետների մշակումները չեն արտահայտում մարդկանց իղձերը, դրանք դժվար է իրականացնել: «Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ պայամանագրերը թղթի վրա են մնացել: Նախագահների մակարդակով ընթացող բանակցությունները բավական չեն, կարեւորը` դա ընկալումն է հասարակությունների մակարդակով: Մեր ձեւաչափի նպատակն է հասարակությունների երկխոսությունը, երբ երկու կողմերից մարդիկ հավաքվում են մեկ սեղանի շուրջ եւ աստիճանաբար սովորում են ընկալել հակառակ կողմի տեսակետը»,-հայտարարել է Վիտալի Նաումկինը «Արգումենտի ի ֆակտի վ Արմենիի» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---