Հաքերները գողացել են «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմն ու գումար են պահանջում

Հաքերները գողացել են «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմն ու գումար են պահանջում

PanARMENIAN.Net - Disney ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը հայտարարել է, որ հաքերները սպառնում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր ֆիլմը հրապարակել համացանցում, եթե նրանց չվճարեն բիթքոիններով: Թե հատկապես ինչ գումար են պահանջել հաքերները, Այգերը չի նշել, սակայն ինսայդերները պնդում են, որ դա հսկայական գումար է: Ստուդիան համագործակցում է ՀԴԲ հետ և մտադիր չէ զիջումների գնալ ցանցահեններին:

Թե հատկապես ով է գողացել «Ծովահեններին», դեռ հայտնի չէ: Հաքերները հայտնել են, որ սկզբից 5-րոպեանոց հատված կհրապարակեն ֆիլմից, հետո 20-րոպեանոց և այլն, մինչև որ իրենց ֆինանսական պահանջները կատարվեն, գրում է «Կինոպոիսկը»:

Կարելի է ասել, որ ցանցահենները կտրում են նոր ֆիլմի մատները, ականջներն ու մարմնի այլ մասերը: Նախկինում գողացած ֆիլմերն ուղղակի հրապարակում էին համացանցում՝ գումար չպահանջելով:

Նախկին հաքեր Հեկտոր Մոնսեգուրը, որն այժմ Outlaw Tech ծրագրի մշտական փորձագետն է, հայտարարել է, որ ՀԴԲ ամենաբարդ խնդիրը նման դեպքերում սպառնալիքների աղբյուրը գտնելն է:

«Գործնականում դա անհնար է: Աշխարհի բոլոր կողմերու բազում հաքերներ կան: Նրանք հիանալի գիտեն, որ իրենց փնտրելու են: Այնպես որ Եգիպտոսից աշխատող հաքերը կարող է օգտվել ռուսական սոֆթից, և կթվա թե, ինչքը Ռուսաստանից է, մինչդեռ նա գտնվում է Եգիպտոսում»,-ասել է փորձագետը:

Ըստ Մոնսեգուրի, Disney-ի և Netflix-ի տիպի ընկերությունները լավ պաշտպանված են, սակայն նրանց կապալառուներն ու կինոարտադրությամբ զբաղվող ընկերությունները այդքան մեծ գումարներ չեն ծախսում հաքերներից պաշտպանվելու վրա:

Ավելի վաղ հաքերներին հաջողվել էր Netflix-ի կապալառուի սերվերներից գողանալ «Նարնջագույնը՝ եթերաշրջանի հիթ» սերիալի նոր սերիաները և հրապարակել համացանցում: Netflix-ը հրաժարվեց վճարել, իսկ օգտատերերից շատերը, տեսնելով, որ հրապարակված սերիաների որակն այնքան էլ լավը չէ, գրեցին, որ կսպասեն որակյալ ցուցադրության Netflix-ով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---