Ազնավուրը ներկա կլինի «Լա Բոհեմի» պրեմիերային

Ազնավուրը ներկա կլինի «Լա Բոհեմի» պրեմիերային

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:

Մայիսի 29-ին աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին, հայտնում է Panorama.am-ը:

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի: Բեմադրության և զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը /Ժան Շարլ/, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը /Սյուզետ/:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---