Բելառուսն Ադրբեջանին խոտանված «Բուկ»-եր է վաճառել

Բելառուսն Ադրբեջանին խոտանված «Բուկ»-եր է վաճառել

PanARMENIAN.Net - Բելառուսը 2013-ին խոտանված «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներ է վաճառել Ադրբեջանին: Սկանդալային պատմությունը սկսվել է 2009-ին, երբ Մինսկ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկվեց արդիականացնել «Բուկ-Մ1» և «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ները, գրում է Belaruspartisan-ը:

Համալիրներն արդիականացվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ:

ԶՀՀ-ների ռուսական արտադրության ՌԼԿ-ները որոշվել էր փոխարինել «Ուկրօբորոնպրոմի» մաս կազմող «Իսկրա» գիտա-արտադրական ձեռնարկության մշակած կայաններով:

Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի իրականացման մասին հայտնի դարձավ 2013-ի ամռանը, երբ առաջին «Բուկ» ԶՀՀ-ն ցուցադրվեց Բաքվում կայացած զորահանդեսում: Այն ժամանակ, ոչ պաշտոնապես հայտարարվեց Ադրբեջանին այդպիսի 2 համալիր փոխանցելու մասին: Ըստ պարբերականի, իրականում ադյպիսիք 4-ն էին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց:

Համալիրների ՌԼԿ-ների շահագործման ընթացքում ի հայտ են եկել զանգվածային թերություններ: Ընդ որում թերություններն այնքան շատ են եղել, որ բելառուս պատվիրատուն ռեկլամացիա է ներկայացրել ուկրաինացիներին: Պարզ ասած՝ ՌԼԿ-ներն արտադրվել են խոտանով: Իսկ երբ «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ները հասել են ադրբեջանցի սպառողին, համալիրները ՌԼԿ-ների հետ կապված խնդիրների պատճառով չէին կարող մարտունակ համարվել:

Առանց ՌԼԿ-ների ԶՀՀ-ները, պատկերավոր ասած, կույր են: Ուկրաինացիները բազմիցս են ստիպված եղել Բաքու մեկնել՝ վերացնելու համար խոտանը:

Խոտանի մասով հարուցված քրգործի նյութերում թերությունների վերացման աշխատանքների ցանկը մի քանի էջ է զբաղեցնում:

Եթե ուկրաինական դատարանը հաստատի, որ Ադրբեջան առաքվող «Բուկերի» համար հատկացված գումարները յուրացվել են կաշառակերների կողմից, պարզ կդառնա, որ բելառուսական կողմը 3,5 մլն դոլար ավելի է վճարել պահանջվածից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---